19:29  ,  26 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուզբեկստանի հավաքականի հետ եւ պարտվեց 0,5:3,5 հաշվով։

Հայկ Մարտիրոսյանը պարտվեց Նոդիրբեկ Աբդուսատորովին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջավոխիր Սինդարովին, Գաբրիել Սարգսյանը՝ Մուխիդին Մադամինովին։ Շանթ Սարգսյանը ոչ ոքի խաղաց Նոդիրբեկ Յակուբոեւի հետ։

Ուզբեկստանը 18 միավորով առաջատարն է։ 17 միավոր է վաստակել գործող չեմպիոն Հնդկաստանը։ Հայաստանի թիմն ունի 15 միավոր։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2), հաղթել է Ադրբեջանին (2,5:1,5):

Ուզբեկստանի թիմը հաղթել էր Ջամայկային (4:0), Պերուին (3,5:0,5), Ավստրիային (3:1), Թուրքիային (2,5:1,5), Հունգարիային (4:0), Հնդկաստանին (2,5:1,5), Չինաստանին (3:1), պարտվել Գերմանիային (1,5:2,5), հաղթել ԱՄՆ-ի թիմին (2,5:1,5):

Возможно, это изображение текст

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում