19:29 26 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուզբեկստանի հավաքականի հետ եւ պարտվեց 0,5:3,5 հաշվով։
Հայկ Մարտիրոսյանը պարտվեց Նոդիրբեկ Աբդուսատորովին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջավոխիր Սինդարովին, Գաբրիել Սարգսյանը՝ Մուխիդին Մադամինովին։ Շանթ Սարգսյանը ոչ ոքի խաղաց Նոդիրբեկ Յակուբոեւի հետ։
Ուզբեկստանը 18 միավորով առաջատարն է։ 17 միավոր է վաստակել գործող չեմպիոն Հնդկաստանը։ Հայաստանի թիմն ունի 15 միավոր։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2), հաղթել է Ադրբեջանին (2,5:1,5):
Ուզբեկստանի թիմը հաղթել էր Ջամայկային (4:0), Պերուին (3,5:0,5), Ավստրիային (3:1), Թուրքիային (2,5:1,5), Հունգարիային (4:0), Հնդկաստանին (2,5:1,5), Չինաստանին (3:1), պարտվել Գերմանիային (1,5:2,5), հաղթել ԱՄՆ-ի թիմին (2,5:1,5):

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.