Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց հույների հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հասան հաղթանակի։ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։
Կանանց Հայաստանի հավաքականն ունի 15 միավոր եւ շարունակում հավակնել մեդալային տեղի։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել էին Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1), Ադրբեջանին (2,5:1,5) եւ ԱՄՆ-ին (2,5:1,5), պարտվել Չինաստանին (1:3):
Հունաստանի թիմը նախորդ տուրերում հաղթել էր Պակիստանին (4:0), Չիլիին (3,5:0,5), պարտվել է Հնդկաստանին (0,5:3,5), ոչ ոքի (2:2) խաղացել Սինգապուրի հետ, հաղթել է Հարավային Կորեային (3,5:0,5), Ֆինլանդիային (2,5:1,5), Էստոնիային (2,5:1,5), Ուկրաինային (2,5:1,5), ոչ ոքի (2:2) խաղացել Վրաստանի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:29 , 26 սեպտեմբերի
18:43 , 26 սեպտեմբերի 
18:35 , 26 սեպտեմբերի
15:36 , 26 սեպտեմբերի 
15:23 , 26 սեպտեմբերի
15:11 , 26 սեպտեմբերի
14:32 , 26 սեպտեմբերի
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի