Շախմատային օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց հույների հետ

18:43   26 սեպտեմբերի, 2026

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց հույների հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հասան հաղթանակի։ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։

Կանանց Հայաստանի հավաքականն ունի 15 միավոր եւ շարունակում հավակնել մեդալային տեղի։

Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել էին Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել  Պերուին (3:1), Լատվիային (3:1), Ադրբեջանին (2,5:1,5) եւ ԱՄՆ-ին (2,5:1,5), պարտվել Չինաստանին (1:3):

Հունաստանի թիմը նախորդ տուրերում հաղթել էր Պակիստանին (4:0), Չիլիին (3,5:0,5), պարտվել է Հնդկաստանին (0,5:3,5), ոչ ոքի (2:2) խաղացել Սինգապուրի հետ, հաղթել է Հարավային Կորեային (3,5:0,5), Ֆինլանդիային (2,5:1,5), Էստոնիային (2,5:1,5), Ուկրաինային (2,5:1,5), ոչ ոքի (2:2) խաղացել Վրաստանի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.