Ֆուտբոլի Ազգերի լիգայում շարունակվում են խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները։
А լիգայի առաջին խմբում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվեց Թուրքիային եւ հաղթեց 1:0 հաշվով։ Ֆրանսիացիների նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հաղթական նորամուտ ապահովեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի գոլը 54-րդ րոպեին։
Այս խմբի մյուս խաղում Իտալիայի հավաքականն ընդունեց բելգիացիներին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
Հայաստանի եւ Լատվիայի հետ C լիգայի երկրորդ խմբում ընդգրկված Չեռնոգորիայի եւ Կիպրոսի հավաքականները խաղացին Պոդգորիցայում։ 2:1 հաշվով առավելության հասավ Չեռնոգորիայի թիմը։
Ազգերի լիգա, առաջին տուր
A լիգա
Առաջին խումբ
Իտալիա - Բելգիա՝ 0:2 (տեսանյութ)
Միկա Գոդտս, 20, Դոդի Լուկեբակիո, 69
Թուրքիա - Ֆրանսիա՝ 0:1 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 54
Հեռացում՝ Ուղուրչան Չաքիր (Թուրքիա), 87
B լիգա
Երկրորդ խումբ
Վրաստան - Հյուսիսային Իռլանդիա՝ 0:1
Շի Չարլզ, 90+9
Չիրացրած 11մ՝ Խվիչա Կվարացխելիա (Վրաստան), 65
Հունգարիա - Ուկրաինա՝ 0:1
Դանիիլ Սիկան, 42
Հեռացում՝ Օլեքսանդր Նազարենկո (Ուկրաինա), 90+2
Չորրորդ խումբ
Լեհաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 0:0
Շվեդիա - Ռումինիա՝ 2։1 (տեսանյութ)
Ալեքսանդր Իսակ, 20, Վիկտոր Դյոկերեշ, 43 - Դենիս Ման, 29
C լիգա, երկրորդ խումբ
Գեորգի Հարությունյան, 31, Արթուր Ղարիբյան, 75
Չեռնոգորիա - Կիպրոս՝ 2:1 (տեսանյութ)
Նիկոլա Կրստովիչ, 66, 11մ, Միլուտին Օսմայիչ, 86 - Մարկուս Էդվարդս, 55
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի