Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ, Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը մեկնաբանել է առաջին գոլն ազգային թիմում։
Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Լատվիայի թիմին։
«Իմ գործն է, միշտ պետք է մտածեմ գոլ խփելու մասին, դրա համար էլ ես ասել էի, որ պետք է գոլ խփեմ եւ խփեցի։ Անպայման չէ, որ բոլոր ասածներս լինեն, բայց ես պետք է վստահ լինեմ, որ կստացվի։
Շատ ուրախ եմ նորամուտիս համար։ Երբ խաղում ես ազգիդ համար, շատ կարեւոր է, երբ այս խաղադաշտում, այս երկրպագուների ներկայությամբ գոլ ես խփում՝ հրաշալի է, փշաքաղվում ես։ Առաջին հանդիպումս է ազգային թիմում, առաջին գոլս է՝ շատ կարեւոր է։
Մեր նպատակն է լինել առավելագույն կազմակերպված եւ կատարել մարզիչի առաջադրանքը»,- ասել է Արթուր Ղարիբյանը։
Արթուր Ղարիբյանն աչքի էր ընկել 75-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2:0 (տեսանյութ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի