22:47 25 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ, Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը մեկնաբանել է առաջին գոլն ազգային թիմում։
Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Լատվիայի թիմին։
«Իմ գործն է, միշտ պետք է մտածեմ գոլ խփելու մասին, դրա համար էլ ես ասել էի, որ պետք է գոլ խփեմ եւ խփեցի։ Անպայման չէ, որ բոլոր ասածներս լինեն, բայց ես պետք է վստահ լինեմ, որ կստացվի։
Շատ ուրախ եմ նորամուտիս համար։ Երբ խաղում ես ազգիդ համար, շատ կարեւոր է, երբ այս խաղադաշտում, այս երկրպագուների ներկայությամբ գոլ ես խփում՝ հրաշալի է, փշաքաղվում ես։ Առաջին հանդիպումս է ազգային թիմում, առաջին գոլս է՝ շատ կարեւոր է։
Մեր նպատակն է լինել առավելագույն կազմակերպված եւ կատարել մարզիչի առաջադրանքը»,- ասել է Արթուր Ղարիբյանը։
Արթուր Ղարիբյանն աչքի էր ընկել 75-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2:0 (տեսանյութ)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.