Հայաստանի հավաքականը ոչ ոքի ավարտեց պայքարը Նիդերլանդների հավաքականի հետ 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ խաղափուլում։
Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Լյուկ վան Վելիի նկատմամբ։
Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվեց Յորդեն վան Ֆորեսթին։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի, Մանուել Պետրոսյանը՝ Էրվին Լամիի հետ։
8 խաղափուլից հետո Հայաստանի հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ ոքի) եւ բաժանում է 3-10-րդ տեղերը։ Առաջատարներն են 14-ական միավոր վաստակած Ուզբեկստանն ու Գերմանիան։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի թիմի հետ (2:2):
Օլիմպիադայի ավարտին մնացել է 3 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:07 , 24 նոյեմբերի
01:19 , 24 նոյեմբերի
23:44 , 23 նոյեմբերի
22:44 , 23 նոյեմբերի
22:04 , 23 նոյեմբերի
21:01 , 23 նոյեմբերի
20:11 , 23 նոյեմբերի
19:10 , 23 նոյեմբերի
18:02 , 23 նոյեմբերի
17:41 , 23 նոյեմբերի