19:22 24 սեպտեմբերի, 2026Հայաստանի հավաքականը ոչ ոքի ավարտեց պայքարը Նիդերլանդների հավաքականի հետ 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ խաղափուլում։
Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Լյուկ վան Վելիի նկատմամբ։
Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվեց Յորդեն վան Ֆորեսթին։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի, Մանուել Պետրոսյանը՝ Էրվին Լամիի հետ։
8 խաղափուլից հետո Հայաստանի հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ ոքի) եւ բաժանում է 3-10-րդ տեղերը։ Առաջատարներն են 14-ական միավոր վաստակած Ուզբեկստանն ու Գերմանիան։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի թիմի հետ (2:2):
Օլիմպիադայի ավարտին մնացել է 3 խաղափուլ։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.