21:30 23 սեպտեմբերի, 2026Քաջարանի մարզահամալիրում մեկնարկել են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին եզրափակիչ գոտեմարտերը։
NEWS.am-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Քաջարանից։
Մրցաշարին մասնակցում են պատանի ըմբիշներ մարզիկներ 11 երկրներից` Հայաստան, Վրաստան, Իրան, Քաթար, Շվեդիա, Հունաստան, Գերմանիա, Ղրղզստան, Ուզբեկստան, Լիտվա, Ռուսաստան։
Մրցաշարին ներկա են նաև հռչակավոր ըմբիշներ, Ռուսատանը ներկայացնող Դավիթ Չակետաձեն, որը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն է,
Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը,
Մ-17 աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, Բաքվում անցկացված 2026 թ. Մ-17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը։
Նման միջազգային կարգի մրցաշարը աննախադեպ է Սյունիքի պատմության մեջ։
Մրցաշարը կազմակերպվել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի բարձր հովանու ներքո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.