19:11  ,  23 սեպտեմբերի, 2026

Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:

Հաղթանակ տարան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի պարտիան ավարտվեց ոչ ոքի արդյունքով: Պարտվեց Սուսաննա Գաբոյանը։

7 խաղափուլից հետո կանանց Հայաստանի հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news