2001թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Մայքլ Օուենը գնահատել է Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ 2026 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունները։
«Ես վստահ եմ, որ նա «Ոսկե գնդակը» նվաճելու մեծ հնարավորություն ունի։ Լա Լիգայում և աշխարհի առաջնությունում լավագույն ռմբարկու լինելը պետք է օգնի նրան համարվել լուրջ հավակնորդ այս մրցանակի համար։
Սակայն այն փաստը, որ նա աշխարհի առաջնության տարում չի նվաճել որևէ խոշոր տիտղոս, նաև չի հաղթել Լա Լիգան կամ Չեմպիոնների լիգան, կարող է նրա դեմ աշխատել։
Բայց նա դեռևս ունի նշանակալի նվաճումներ, որոնք պետք է նրան դասեն հաղթելու լավ հնարավորություն ունեցողների շարքին»,- Օուենի խոսքը մեջբերում է GFFN-ը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:11 , 23 սեպտեմբերի 
17:07 , 23 սեպտեմբերի
16:37 , 23 սեպտեմբերի
15:51 , 23 սեպտեմբերի
15:38 , 23 սեպտեմբերի
14:12 , 23 սեպտեմբերի
13:20 , 23 սեպտեմբերի
12:44 , 23 սեպտեմբերի
12:10 , 23 սեպտեմբերի
11:40 , 23 սեպտեմբերի