16:37 23 սեպտեմբերի, 20262001թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Մայքլ Օուենը գնահատել է Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ 2026 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունները։
«Ես վստահ եմ, որ նա «Ոսկե գնդակը» նվաճելու մեծ հնարավորություն ունի։ Լա Լիգայում և աշխարհի առաջնությունում լավագույն ռմբարկու լինելը պետք է օգնի նրան համարվել լուրջ հավակնորդ այս մրցանակի համար։
Սակայն այն փաստը, որ նա աշխարհի առաջնության տարում չի նվաճել որևէ խոշոր տիտղոս, նաև չի հաղթել Լա Լիգան կամ Չեմպիոնների լիգան, կարող է նրա դեմ աշխատել։
Բայց նա դեռևս ունի նշանակալի նվաճումներ, որոնք պետք է նրան դասեն հաղթելու լավ հնարավորություն ունեցողների շարքին»,- Օուենի խոսքը մեջբերում է GFFN-ը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.