13:20  ,  23 սեպտեմբերի, 2026

Արման Ծառուկյան․ Շատ ուրախ կլինեի մենամարտել Ջասթին Գեյջիի հետ

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հույս է հայտնել, որ մենամարտ կանցկացնի այս քաշային կարգում UFC չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ։

«Եթե նրան հնարավորություն տրվի ընտրել ինձ կամ Իլիյա Տոպուրիայի միջև, Ջասթինը կընտրի Տոպուրիային, քանի որ արդեն հաղթել է նրան։ Ջասթինը գիտի, որ կարող է երկու անգամ հաղթել նրան։

Ես շատ ուրախ կլինեի մենամարտել Գեյջիի հետ, քանի որ գիտեմ՝ նա դեռ մի քանի մենամարտ ունի, իսկ այս տղան կավարտի կարիերան։

Հիանալի կլիներ, եթե նրա անունը լիներ իմ հաղթանակների շարքում», - Ծառուկյանի խոսքն է մեջբերում լրագրող Արիել Հելվանին X սոցիալական ցանցում։

Սպասվում է, որ ձմռանը Արման Ծառուկյանը տիտղոսային մենամարտ կանցկացնի UFC-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print