18:50  ,  22 սեպտեմբերի, 2026

Give Me Sport. «Ոսկե գնդակի» ֆավորիտները

Բրիտանական  Give Me Sport պարբերականը ներկայացրել է 2026թ. «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը՝ առաջին տեղում նշելով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին։

Երկրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի կենտրոնական հարձակվող, այս տարվա «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր Հարի Քեյնը։

Եռյակը եզրափակում է այս տարվա աշխարհի առաջնության «Ոսկե գնդակի» դափնեկիր, աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին, որն ամռանն Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»։

Տասնյակում են նաեւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու Կիլիան Մբապեն, ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսն ու ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print