18:04  ,  22 սեպտեմբերի, 2026

Արսեն Հարությունյանը քնել է RAF չեմպիոնական գոտիով

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը քնել է RAF-ի չեմպիոնական գոտիով:

Սեպտեմբերի 19-ին Մայամիում անցկացված RAF 13 մրցաշարում Հարությունյանը 6:3 հաշվով հաղթանակի հասավ ամերիկացի Օստին Դեսանթոյի նկատմամբ եւ նվաճեց չեմպիոնական գոտին:

«Բոլորիդ այսպիսի քուն եմ ցանկանում՝ առանց դարդ ու ցավի, գոտին էլ կողքներիդ», - սոցցանցերում կատակել է Եվրոպայի քառակի չեմպիոնը:

Արսեն Հարությունյանը երրորդ գոտեմարտն անցկացրեց ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարն ԱՄՆ-ից կվերադառնա այս գիշեր եւ թիմի հետ կմեկնի Վրաստան՝ ուսումնամարզական հավաքի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news