17:15  ,  22 սեպտեմբերի, 2026

Korea Open. Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւայի հաղթական մեկնարկը

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան հաղթանակով մեկնարկեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացվող WTA-250 շարքի Korea Open մրցաշարում։ Առաջին շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Ալինա Չարաեւան մրցեց աշխարհի 106-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինի հետ եւ առավելության հասավ 3։6, 7։6 (7:4), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։

Ալինա Չարաեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 69-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարը, որը պայքարից դուրս թողեց աշխարհի 92-րդ ռակետ, մեքսիկացի Ռենատա Սարասուային։

Korea Open-ի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news