Ուկրաինայի խորհրդարանի «Ռադա» հեռուստաալիքն առաջարկել է սուպերծանր քաշային կարգում WBC աշխարհի չեմպիոն, խորհդարանի պատգամավոր Վիտալի Կլիչկոյին գնել խորհրդարանի դահլիճում պատգամավորների հետ նրա մենամարտերը, հաղորդում է lenta.ru-ն։
Կլիչկոն կատակել էր, որ ինքը խորհրդարանում կներքաշվի ձեռնամարտի մեջ, եթե հեռուստաալիքը գնի հեռարձակման իրավունքը։ Այդ առաջարկը Վիտալի Կլիչկոն արել էր Твi-ի եթերում։
«Ես երբեք չեմ օգտագործել իմ մարզական որակները խորհրդարանում։ Բայց եթե «Ռադա» ալիքը գնի մենամարտերի պրոմոուտերական իրավունքը, ես կվաճառեմ»,- ասել էր Կլիչկոն եւ ծիծաղել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի