10:02  ,  19 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերի մրցակիցները չորրորդ խաղափուլում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ խաղափուլում Հայաստանի հավաքականը կմրցի Արգենտինայի թիմի հետ։

Երկու թիմերն էլ ունեն 3 հաղթանակ։ Հայաստանի հավաքականը նախորդ խաղափուլերում հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5) եւ Շվեդիային (2,5:1,5)։

Արգենտինան հաղթել է Քենիային (4:0), Հարավային Կորեային (2,5:1,5) եւ Սուդանին (4:0):

Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ղազախստանի թիմի հետ։

Նախորդ խաղափուլերում հայ շախմատիստուհիները հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1) եւ Խորվաթիային (4:0):

Ղազախստանը հաղթել է Բոտսվանային (4:0), Բոսնիա եւ Հերցեգովինային (3:1), Սլովենիային (3,5:0,5):

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում