10:02 19 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ խաղափուլում Հայաստանի հավաքականը կմրցի Արգենտինայի թիմի հետ։
Երկու թիմերն էլ ունեն 3 հաղթանակ։ Հայաստանի հավաքականը նախորդ խաղափուլերում հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5) եւ Շվեդիային (2,5:1,5)։
Արգենտինան հաղթել է Քենիային (4:0), Հարավային Կորեային (2,5:1,5) եւ Սուդանին (4:0):
Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ղազախստանի թիմի հետ։
Նախորդ խաղափուլերում հայ շախմատիստուհիները հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1) եւ Խորվաթիային (4:0):
Ղազախստանը հաղթել է Բոտսվանային (4:0), Բոսնիա եւ Հերցեգովինային (3:1), Սլովենիային (3,5:0,5):
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.