22:52  ,  18 սեպտեմբերի, 2026

«Նոայի» ռեկորդը․ 8 հաղթանակ ՀՊԼ-ի առաջին 8 խաղում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում «Վանին» հաղթելու շնորհիվ փոխչեմպիոն «Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի ռեկորդ գրանցեց։

«Նոան» դարձավ առաջին թիմը, որը Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային 8 խաղերում տարավ 8 անընդմեջ հաղթանակ։ Հաղթանակներից 6-ը «Նոան» տարել է չոր հաշվով։

«Նոան» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print