22:01  ,  18 սեպտեմբերի, 2026

Լազետիչի եւ Ֆերեյրայի գոլերը հաղթանակ բերեցին «Նոային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» Աբովյան քաղաքում ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

65-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց սերբ հարձակվող Մարկո Լազետիչը։

75-րդ րոպեին Լազետիչի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։

«Նոան» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսկը, «Վանը» 4 միավորով 10-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print