19:54  ,  18 սեպտեմբերի, 2026

«Ուրարտուն» պարտության մատնեց «Գանձասարին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Գանձասարին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Միգել Ռաջանին։ 2 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի հարձակվող Միգել Վելոսան։ 33-րդ րոպեին աչքի ընկավ պաշտպան Արման Ղազարյանը։

«Ուրարտուն» 11 միավորով 5-րդն է, «Գանձասարն» ունի 3 միավոր եւ նախավերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print