13:02  ,  18 սեպտեմբերի, 2026

NBA-ի նախկին բասկետբոլիստը մահացել է 43 տարեկանում

Ամերիկյան «Նյու Յորք Նիքսի» եւ «Չիկագո Բուլզի» նախկին բասկետբոլիստ Մայքլ Սվիթնին մահացել է 43 տարեկանում, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կայքը։

Երկու ակումբները ցավակցել են Մայքլ Սվիթնիի ընտանիքին։

Նա «Նյու Յորք Նիքսում» հանդես է եկել 2003-2005-ին, «Չիկագո Բուլզում»՝  2005-2007-ին։

NBA-ում Մայքլ Սվիթնին մասնակցել է 233 հանդիպման՝ 6,5 միավոր միջին արդյունավետությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print