Խառը մարտարվեստների (ММА) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին հույս ունի ժամանակից շուտ նոկաուտով հաղթել դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին (Հայաստան) առաջիկա մենամարտում։
«Ես մարտիկ եմ, որը կարող է նոկաուտի ենթարկել ցանկացած մեկին այս մարզաձևում։ Իմ տեխնիկան թույլ է տալիս ինձ դա անել բազմաթիվ ձևերով, և ես միշտ ձգտում եմ ժամանակից շուտ ավարտել մենամարտը։ Ես նույնը կանեմ նաև այս մենամարտում։
Վստահ եմ, որ ունեմ բավարար նոկաուտի ուժ դա անելու համար։ Ես շատ եմ զարգացել այն մենամարտից հետո, երբ ինձ տապալեցին։ Ես քրտնաջան աշխատել եմ այս ամենի վրա, և հիմա գիտեմ, թե ինչպես հաղթահարել այդ իրավիճակները։ Հավատում եմ, որ կհաջողեմ այս մենամարտում», - ասե է Ռուֆին մամուլի ասուլիսում UFC 331 մրցաշարից առաջ։
Արման Ծառուկյանի եւ Մաուրիսիո Ռուֆիի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:04 , 17 սեպտեմբերի
20:01 , 17 սեպտեմբերի
19:11 , 17 սեպտեմբերի
18:13 , 17 սեպտեմբերի
17:50 , 17 սեպտեմբերի
17:30 , 17 սեպտեմբերի
16:40 , 17 սեպտեմբերի
16:06 , 17 սեպտեմբերի
15:02 , 17 սեպտեմբերի
14:08 , 17 սեպտեմբերի