21:24  ,  16 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերը մեկնարկեցին հաղթանակով

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկեցին շախմատի համաշխարհային օլիմպիադանյում, որն անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։

Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Բարբադոսի հավաքականին։

Հաղթանակ տարան գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթեց Հոնկոնգի հավաքականին:

Մեկական միավոր վաստակեց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում