09:33  ,  16 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերի մրցակիցները մեկնարկում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-ին կմեկնարկի Համաշխարհային շախմատային օլիմպիադան։ Տեղի է ունեցել առաջին տուրի վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականը կմրցի Բարբադոսի թիմի հետ։

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հոնկոնգի (Չինաստան) թիմը։

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 208 երկների շարքում վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 191 երկրների շարքում՝ 16-րդ տեղը:

Առաջին խաղափուլը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 14:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում