23:05  ,  15 սեպտեմբերի, 2026

Ասիական ՉԼ․ «Ալ Նասրը» Ռոնալդուի հետ պարտվեց՝ 0:4 (տեսանյութ)

Ասիական Չեմպիոնների լիգայի առաջին տուրում սաուդյան «Ալ Նասրը» հյուրընկալվեց Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով (տեսանյութ

Դուբլի հեղինակ դարձավ Հուսին Ռահիմին, աչքի ընկան նաեւ Սուֆիան Ռահիին եւ Յորգոս Յակումակիսը։

«Ալ Նասրի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հաջորդ տուրում «Ալ Նասրը» հոկտեմբերի 12-ին կընդունի Ուզբեկստանի «Նեֆթչիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news