12:56  ,  26 դեկտեմբերի, 2012

Արթուր Աբրահամ. Երբեք չեմ մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին

«Եկել եմ  Հայաստան Ամանոր նշելու: Խնդրում եմ այցս չկապել քաղաքական իրադարձությունների հետ: Երբեք չեմ մտածել պրոֆեսիոնալ բռնցքամարտը թողնելուց հետո քաղաքականությամբ զբաղվելու մասին: Կան նման օրինակներ միջազգային ասպարեզում, բայց ես երբեք չեմ մտածել այդ մասին:

Իմ նախընտրած նախագահի թեկնածուն նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանն է»,- ասել է Արուր Աբրահամը:

Հարցին, իսկ եթե Գագիկ Ծառուկյանը առաջադրվեր, կրկին Սերժ Սարգսյանին կընտրեր, Արթուր Աբրահամն ասաց.

«Երբ առաջադրվի, այդ ժամանակ նոր ինձ այդ մասին հարցրեք»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում