22:29  ,  14 սեպտեմբերի, 2026

«Ռոմայի» եւ «Կոմոյի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» Թուրինում հյուրընկալվեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

40-րդ րոպեին աչքի ընկավ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։ Ավելացված ժամանակում հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Պիզիլին։

«Ռոման» 4 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Կոմոն» տանը իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնի եւ բրազիլացի պաշտպան Կայկիի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով պարտության մատնեց «Պարմային»։ Իսպանացի Սեսկ Գաբրեգասի գլխավորած թիմը 10 միավորով երկրորդն է։

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր

«Տորինո» - «Ռոմա»՝ 0:2 (տեսանյութ)

Դոնիել Մալեն, 40, Նիկոլո Պիզիլի, 90+3

«Կոմո» - «Պարմա»՝ 2:1 (տեսանյութ)

Խակոբո Ռամոն, 23, Կայկի, 83 - Դավիդ Ռոմերո, 90+2

 «Ինտեր» - «Ուդինեզե»՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում