22:29 14 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» Թուրինում հյուրընկալվեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
40-րդ րոպեին աչքի ընկավ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։ Ավելացված ժամանակում հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Պիզիլին։
«Ռոման» 4 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Կոմոն» տանը իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնի եւ բրազիլացի պաշտպան Կայկիի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով պարտության մատնեց «Պարմային»։ Իսպանացի Սեսկ Գաբրեգասի գլխավորած թիմը 10 միավորով երկրորդն է։
Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր
«Տորինո» - «Ռոմա»՝ 0:2 (տեսանյութ)
Դոնիել Մալեն, 40, Նիկոլո Պիզիլի, 90+3
«Կոմո» - «Պարմա»՝ 2:1 (տեսանյութ)
Խակոբո Ռամոն, 23, Կայկի, 83 - Դավիդ Ռոմերո, 90+2
«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.