20:05  ,  14 սեպտեմբերի, 2026

«Լացիոն» բանակցում է Մաուրո Իկարդիի հետ

Հռոմի «Լացիոն» ցանկանում է պայմանագիր կնքել թուրքական «Գալաթասարայից» հեռացած 33-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի հետո, որն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։

«Լացիոն» արդեն բանակցում է Իկարդիի հետ, հաղորդում է Sky Sport-ը։ Կողմերը մոտ են համաձայնության։

Իկարդին Ա Սերիայում հանդես է եկել «Սամպդորիայում» եւ Միլանի «Ինտերում»։

Transfermarkt-ը Իկարդիի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print