13:54  ,  14 սեպտեմբերի, 2026

Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը՝ հայկական զարդագրությամբ (ֆոտո, վիդեո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Macron ընկերությունը ներկայացրել են Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային եւ արտագնա մարզաշապիկները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:

Նոր մարզաշապիկների դիզայնը ոգեշնչված է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերով։ Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշազարդեր են, իսկ արտագնայի դիզայնը ոգեշնչված է մատյանները եզերող զարդանախշերից։

Այսպիսով, դարերի պատմություն ունեցող այս տարրերը դառնում են հավաքականի նոր կերպարի մի մասը։

Նոր մարզաշապիկների պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին ՀՖՖ-ն կհայտարարի առաջիկայում։

Նոր մարզաշապիկների ներկայացման տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մատենադարանին նկարահանմանն աջակցելու համար։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբում սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լատվիայի թիմին, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news