13:54 14 սեպտեմբերի, 2026Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Macron ընկերությունը ներկայացրել են Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային եւ արտագնա մարզաշապիկները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
Նոր մարզաշապիկների դիզայնը ոգեշնչված է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերով։ Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշազարդեր են, իսկ արտագնայի դիզայնը ոգեշնչված է մատյանները եզերող զարդանախշերից։
Այսպիսով, դարերի պատմություն ունեցող այս տարրերը դառնում են հավաքականի նոր կերպարի մի մասը։
Նոր մարզաշապիկների պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին ՀՖՖ-ն կհայտարարի առաջիկայում։
Նոր մարզաշապիկների ներկայացման տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մատենադարանին նկարահանմանն աջակցելու համար։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբում սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լատվիայի թիմին, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի թիմին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.