Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը «Ռայո Վալիեկանոյի» նկատմամբ Լա Լիգայի 5-րդ տուրում։
«Նախորդ տուրում կրած պարտությունից հետո այս հաղթանակը հիմնարար նշանակություն ունի։ Առաջին խաղակեսում վճռեցինք հանդիպման ելքը, թեեւ երկրորդ խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք։ Խնդիրը միայն ֆիզիկական չէ։ Կա նաեւ հոգեբանական բաղադրիչը։ Բայց իմ խաղացողներն արժանի են իմ հարգանքին եւ ծափահարությանը։
Մենք շատ գոլեր ենք խփում, բայց նաեւ շատ գոլային պահեր ենք բաց թողնում։ Մենք վերահսկում ենք գնդակը, պայքարում ենք մրցակցից այն խլելու եւ արագացնելու համար։ Ես ուրախ եմ այս հաղթանակին։ Լարված հանդիպումից երեք օր անց մենք դարձյալ հաղթեցինք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Լա Լիգայի 5 տուրից հետո «Ռեալը» 12 միավորով երկրորդն տեղում է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 3 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:09 , 14 սեպտեմբերի
11:42 , 14 սեպտեմբերի
11:09 , 14 սեպտեմբերի
10:39 , 14 սեպտեմբերի
10:06 , 14 սեպտեմբերի 
09:33 , 14 սեպտեմբերի
09:05 , 14 սեպտեմբերի 
01:57 , 14 սեպտեմբերի
00:58 , 14 սեպտեմբերի
00:45 , 14 սեպտեմբերի