11:42 14 սեպտեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը «Ռայո Վալիեկանոյի» նկատմամբ Լա Լիգայի 5-րդ տուրում։
«Նախորդ տուրում կրած պարտությունից հետո այս հաղթանակը հիմնարար նշանակություն ունի։ Առաջին խաղակեսում վճռեցինք հանդիպման ելքը, թեեւ երկրորդ խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք։ Խնդիրը միայն ֆիզիկական չէ։ Կա նաեւ հոգեբանական բաղադրիչը։ Բայց իմ խաղացողներն արժանի են իմ հարգանքին եւ ծափահարությանը։
Մենք շատ գոլեր ենք խփում, բայց նաեւ շատ գոլային պահեր ենք բաց թողնում։ Մենք վերահսկում ենք գնդակը, պայքարում ենք մրցակցից այն խլելու եւ արագացնելու համար։ Ես ուրախ եմ այս հաղթանակին։ Լարված հանդիպումից երեք օր անց մենք դարձյալ հաղթեցինք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Լա Լիգայի 5 տուրից հետո «Ռեալը» 12 միավորով երկրորդն տեղում է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 3 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.