01:06  ,  13 սեպտեմբերի, 2026

«Ռեալը» խնդիրներ չունեցավ՝ 4:1, Մբապեի դուբլը (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Աչքի ընկան նաեւ իսպանացի պաշտպան Ալվարո Կարերասն ու անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

«Ռեալը» 12 միավորով երկրորդն է։ «Ռայո Վալիեկանոն» ունի 4 միավոր եւ 15-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալիեկանո»՝ 4:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 14, 11մ, 90+1, Ալվարո Կարերաս, 17, Ջուդ Բելինգեմ, 35 - Սերխիո Կամելյո, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News