13:01  ,  10 սեպտեմբերի, 2026

27-ամյա Ելենա Ռիբակինան առաջին անգամ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի 121-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենին 3:6, 6:1, 6:4 հաշվով հաղթելու եւ կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ հաջորդ շաբաթ առաջին անգամ կդառնա աշխարհի առաջին ռակետ։ Այժմ նա համաշխարհային դասակարգման երկրորդ տեղում է։ Նա կշրջանցի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։

Ռիբակինան տարիքով երկրորդ ավագագույնը կլինի պատմության մեջ առաջին տեղ բարձրանալու պահին՝ 27 տարեկան եւ 89 օրական։

2016թ․ սեպտեմբերի 12-ին գերմանացի Անժելիկա Կերբերը առաջին անգամ համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորել էր 28 տարեկան եւ 238 օրականում։

US Open-ի կիսաեզրափակիչում Ելենա Ռիբակինայի մրցակիցը կլինի ամերիկացի Կորի Գաուֆը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News