12:03  ,  10 սեպտեմբերի, 2026

«Բարսելոնան» նոր մրցաշրջանում հաղթել է բոլոր հանդիպումներում՝ 22:3 ընդհանուր հաշիվ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» այս մրցաշրջանում բոլոր հանդիպումներում հասել է հաղթանակի։ 5 խաղից 4-ում կատալոնական թիմը տարել է խոշոր հաշվով հաղթանակ։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 5:1 հաշվով հաղթել է հոլանդական «Ֆեյենորդին»։  Դրանից առաջ էլ պարտության էր մատնել «Վալենսիային» (5:0), «Ռայո Վալիեկանոյին» (5:2), «Աթլետիկին» (2:0) եւ  «Էլչեին» (5:0)։

Ֆլիկի օրոք «Բարսելոնան» 122 խաղից 41-ում հաղթել է առնվազն 3 գոլի առավելությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English