Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին խոսել է Արման Ծառուկյանի (Հայաստանի) եւ Մաուրիսիո Ռուֆիի (Բրազիլիա) առաջիկա մենամարտի մասին։
«Ես երկրպագում են Ռուֆիին, բայց նա դեռ չի մենամարտել առաջատար եռյակից որեւէ մեկի հետ։ Ռուֆին ունի որակներ, բայց Ծառուկյանը կլինի նրա համար առաջին իրական ստուգարքը։ Արմանը թեթեւ քաշային կարգում ուժեղագույններից մեկն է։
Նրանք տարբեր ոճեր ունեն, այդ պատճառով չեմ կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կլինի։ Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը Ռուֆիին կտեղափոխի պարտեր դիրք։ Հույս ունեմ, որ Ծառուկյանը ուժեղ հարված կստանա դեմքին։
Ես որեւէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում»,- ասել է Գեյջին Դեմետրիուս Ջոնսոնի յութուբյան եթերում։
Արման Ծառուկյանի եւ Մաուրիսիո Ռուֆիի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում։
Արման Ծառուկյանը MMА-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի