09:54  ,  10 սեպտեմբերի, 2026

US Open. Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է

Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում է։ 30-ամյա հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում պարտության մատնեց աշխարհի 34-րդ ռակետ, 21-ամյա բելգիացի Ալեքսանդր Բլոքսին։ Առաջին երկու սեթում Խաչանովը հաղթեց 6:2, 7:5 հաշվով։ Երրորդ սեթում 3:2 հաշվի ժամանակ Բլոքսը վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել պայքարը, որը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Խաչանովը US Open-ի կիսաեզրափակիչ հասել էր նաեւ 2022-ին։

Եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ, որը 6:2, 7:5, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 70-րդ ռակետ, հոլանդացի Բոտին վան դե Զանսխուլպին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News