10:21  ,  3 սեպտեմբերի, 2026

US Open. Ալկարասը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան։ 23-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 72-րդ ռակետ, 23-ամյա պորտուգալացի Ժայմե Ֆարիայի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:0, 6:3, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։

Երրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 113-րդ ռակետ, 26-ամյա չինացի Ու Իբինը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news