09:54 10 սեպտեմբերի, 2026Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում է։ 30-ամյա հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում պարտության մատնեց աշխարհի 34-րդ ռակետ, 21-ամյա բելգիացի Ալեքսանդր Բլոքսին։ Առաջին երկու սեթում Խաչանովը հաղթեց 6:2, 7:5 հաշվով։ Երրորդ սեթում 3:2 հաշվի ժամանակ Բլոքսը վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել պայքարը, որը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։
Խաչանովը US Open-ի կիսաեզրափակիչ հասել էր նաեւ 2022-ին։
Եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ, որը 6:2, 7:5, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 70-րդ ռակետ, հոլանդացի Բոտին վան դե Զանսխուլպին։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.