11:12  ,  9 սեպտեմբերի, 2026

Մոուրինյո․ Մեր ֆուտբոլիստները կատարեցին ֆանտաստիկ աշխատանք եւ հաղթեցին բարդ պայմաններում

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակն Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի տնային խաղում։

«Կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստները կատարեցին ֆանտաստիկ աշխատանք եւ հաղթեցին բարդ պայմաններում ընթացած ծանր խաղում։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին կարող էինք հաշիվը դարձնել 3:0, հետո է ավելացնել առավելությունը մինչեւ 4:0, 5:0։ Բայց ոչ միշտ են պահերը վերածվում գոլի։

Ցանկանում եմ գովել իմ ֆուտբոլիստներին պրեսինգի համար։ Մենք շատ ենք մարզվել։ Ընտրում ենք պրեսինգի համար հարմար պահերը, միջոցները, որտեղ եւ ում նկատմամբ պրեսինգի դիմելը։ Հանուն դրա է թիմը մարզվում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։

Հաջորդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news