21:25  ,  8 սեպտեմբերի, 2026

«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի Դեքլան Ռայսին

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսի հետ մինչեւ 2031թ. հունիս, հաղորդում է x.com/NicoSchira-ն։

27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։

Դեքլան Ռայսը 2023թ. հուլիսին է Լոնդոնի «Վեստ Հեմից» տեղափոխվել «Արսենալ»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում Դեքլան Ռայսը մասնակցել է 36 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դեքլան Ռայսի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print