11:12 9 սեպտեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակն Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի տնային խաղում։
«Կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստները կատարեցին ֆանտաստիկ աշխատանք եւ հաղթեցին բարդ պայմաններում ընթացած ծանր խաղում։
Առաջին խաղակեսի վերջին րոպեին կարող էինք հաշիվը դարձնել 3:0, հետո է ավելացնել առավելությունը մինչեւ 4:0, 5:0։ Բայց ոչ միշտ են պահերը վերածվում գոլի։
Ցանկանում եմ գովել իմ ֆուտբոլիստներին պրեսինգի համար։ Մենք շատ ենք մարզվել։ Ընտրում ենք պրեսինգի համար հարմար պահերը, միջոցները, որտեղ եւ ում նկատմամբ պրեսինգի դիմելը։ Հանուն դրա է թիմը մարզվում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։
Հաջորդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.