Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Վանին» եւ հաղթեց 4:0 հաշվով։
Երեւանի «Ալաշկերտի» կազմում 9-րդ րոպեին աչքի ընկավ Կոնգոն ներկայացնող, 23-ամյա հարձակվող Դոմի Մասումուն, որին փոխանցում կատարեց 28-ամյա պաշտպան Դավիթ Տերտերյանը:
39-րդ րոպեին Մասումուն դուբլ ձեւակերպեց: Նրան փոխանցում կատարեց 23-ամյա նիգերիացի հարձակվող Օլավալե Ֆարայոլան:
62-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի արդյունավետ փոխանցումից հետո Մասումուն գլխի հարվածով հեթ-տրիկ ձեւակերպեց եւ մրցաշրջանում խփեց 5-րդ գոլը:
Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին 24-ամյա նիգերիացի հարձակվող Ֆիլիպ Էջիկեն խփեց «Ալաշկերտի» 4-րդ գոլը:
Երեւանի «Ալաշկերտը» 5 խաղից հետո 13 միավորով 2-րդն է, «Վանը» մրցաշարային աղյուսակում վերջինն է եւ ունի 1 միավոր:
Նշենք, որ «Ալաշկերտի» դեմ խաղում «Վանը» մասնակցեց առանց գլխավոր մարզիչի: Հանդիպման մեկնարկից ժամեր առաջ ակումբը հայտարարեց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Միխաիլովի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:
Հայաստանի առաջնութուն, 6-րդ տուր
«Ալաշկերտ» - «Վան»՝ 4:0
Դոմի Մասումու, 9, 39, 62, Ֆիլիպ Էջիկե, 90+3 -
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:54 , 3 սեպտեմբերի
21:01 , 3 սեպտեմբերի
20:02 , 3 սեպտեմբերի
19:07 , 3 սեպտեմբերի
18:35 , 3 սեպտեմբերի
18:04 , 3 սեպտեմբերի
17:03 , 3 սեպտեմբերի
16:20 , 3 սեպտեմբերի
16:08 , 3 սեպտեմբերի
15:01 , 3 սեպտեմբերի