23:42  ,  4 սեպտեմբերի, 2026

ՊՍԺ-ն երկարաձգեց պայմանագիրը Լուիս Էնրիկեի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ, իսպանացի Լուիս Էնրիկեի հետ մինչեւ 2030 թվական, հաղորդում է փարիզյան ակումբի կայքը։

Լուիս Էնրիկեն 2023թ․ ամռանն է գլխավորել ՊՍԺ-ն, որը նրա ղեկավարությամբ դարձել է Ֆրանսիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։ Նվաչել է նաեւ Ֆրանսիայի սուպերգավաթը։

Լուիս Էնրիկեի նախորդ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էր մինչեւ 2027թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում