21:54  ,  3 սեպտեմբերի, 2026

«Ալաշկերտն» ուժեղ էր «Վանից», Մասումուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Վանին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Երեւանի «Ալաշկերտի» կազմում 9-րդ րոպեին աչքի ընկավ Կոնգոն ներկայացնող, 23-ամյա հարձակվող Դոմի Մասումուն, որին փոխանցում կատարեց 28-ամյա պաշտպան Դավիթ Տերտերյանը:

39-րդ րոպեին Մասումուն դուբլ ձեւակերպեց: Նրան փոխանցում կատարեց 23-ամյա նիգերիացի հարձակվող Օլավալե Ֆարայոլան:  

62-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի արդյունավետ փոխանցումից հետո Մասումուն գլխի հարվածով հեթ-տրիկ ձեւակերպեց եւ մրցաշրջանում խփեց 5-րդ գոլը:

Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին 24-ամյա նիգերիացի հարձակվող Ֆիլիպ Էջիկեն խփեց «Ալաշկերտի» 4-րդ գոլը: 

Երեւանի «Ալաշկերտը» 5 խաղից հետո 13 միավորով 2-րդն է, «Վանը»  մրցաշարային աղյուսակում վերջինն է եւ ունի 1 միավոր:

Նշենք, որ «Ալաշկերտի» դեմ խաղում «Վանը» մասնակցեց առանց գլխավոր մարզիչի: Հանդիպման մեկնարկից ժամեր առաջ ակումբը հայտարարեց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Միխաիլովի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:

Հայաստանի առաջնութուն, 6-րդ տուր

«Ալաշկերտ» - «Վան»՝ 4:0

Դոմի Մասումու, 9, 39, 62, Ֆիլիպ Էջիկե, 90+3 -

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News