19:07  ,  3 սեպտեմբերի, 2026

Ստեֆան Էլ-Շաարավին վերադարձավ «Ջենոա»

Հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին ազատ գործակալի կարգավիճակում վերադարձավ իտալական «Ջենոա»։ 33-ամյա ֆուտբոլիստը կնքեց մեկ տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է ակումբի կայքը։

Ստեֆան Էլ-Շաարավին «Ջենոայի» սան է։ Անցած մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում։

Նա հանդես է եկել նաեւ «Պադովայում», «Ջենոայում», «Մոնակոյում», «Միլանում», «Շանհայ Շենհուայում»։

Իտալիայի հավաքականում Ստեֆան Էլ-Շաարավին մասնակցել է 32 հանդիպման, խփել է 7 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2,4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print